Ո՞ւմ կամ ինչո՞ւ եք հիմարի տեղ դնում, ուրիշ ո՞ր երկրում են աշխատավարձի բարձրացումը գաղտնի պահում


10:26 , 22 հոկտեմբեր, 2019

Ասենք, կարան, չէ՞, գաղտնի աշխատավարձ ունենալուց զատ՝ գաղտնի այլ գործարքների գնալ...

Ի դեպ, Սերժի օրոք նույն գաղտնի աշխատավարձը կար՝ ծրարով... Հիմա նույն զԲանս ա՝ քարտով...

Հետո էլ ներվայնանում եք, որ Սերժենց հետ համեմատում են։ Մի հատ պատկերացրեք էլի՝ գաղտնի, ես կասեի՝ թաքուն աշխատավարձ բարձրացնելու միակ մոտիվացիան այն կարող ա լինել, որ անգրագետ Պողոսը, ես ու դու չիմանանք այդ մասին... Այսինքն՝ ո՞ւմ կամ ինչո՞ւ եք հիմարի տեղ դնում, ուրիշ ո՞ր երկրում են աշխատավարձի բարձրացումը գաղտնի պահում։

Սա սիրելի ժողովրդից աստիճանաբար բիդլոյի փոխակերպելու դասական օրինակ է։ Ու նաև՝ պրիմիտիվ կառավարման ցցուն օրինակ...

Հ.Գ. Հա, ի դեպ, հուսամ, որ նոր պաշտոնյաներից շատերը իրենց նոր մեքենաներն ու անշարժ գույքը թաքուն միջոցներով չեն ձեռք բերել...

Ով պետք էր, կհասկանա...