Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հեքիմը խոսում է բժշկությունից, իսկ Արսեն Թորոսյանը` հակակոռուպցիոն պայքարից


11:32 , 18 հոկտեմբեր, 2019

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հեքիմը խոսում է բժշկությունից, սորոսականները խոսում են ոստիկանության թուլությունից, Վարուժան Ավետիսյանը խոսում է ոստիկան սպանելու անթույլատրելիությունից, համալսարան չավարտած մարդը խոսում է մերիտոկրատիայից, Ստյոպա Սաֆարյանը խոսում է զենքից, նիկոլայբաղդասարյանները խոսում են օրենքից, քաղաքապետը խոսում է մաքուր քաղաքից, իսկ Արսեն Թորոսյանը խոսում է հակակոռուպցիոն պայքարից և պետական փողերի արդարացի բաշխումից...

Դե, մենք էլ շարունակում ենք ապրել և աշխատել հանուն բնակչի առողջության և Հայաստանի Հանրապետության...