Այս պահին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք նպատակ ունեն շարժվել դեպի Արցախի սահման (Video)


16:30 , 16 հոկտեմբեր, 2019

Ադրբեջանական կողմը բացահայտ սադրանքների է գնում։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթից հայտնի է դարձել, որ այս պահին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիք են հավաքվել, որոնք նպատակ ունեն դրոշներով և «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվել դեպի Արցախի սահման եւ հատել այն։ Կադրերից երևում է, որ հավաքվածների մեջ կան նաև անչափահասներ։ Ըստ տեղեկությունների` հավաքվածների մեծամասնությունն ուսանողներ են։ Դեռևս պարզ չէ, թե ովքեր են կազմակերպել այս ակցիան, սակայն ակնհայտ երևում է, որ նրանց բերել են միկրոավտոբուսներով, ոստիկանության ավտոմեքենաների ուղեկցությամբ։