Սամվել Բաբայանին Արցախում կմերժեն. Սահմանադրական փոփոխությունների փաթեթը չի հասնի ՍԴ. «Ժամանակ»


09:11 , 16 հոկտեմբեր, 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի իշխանությունները որոշել են, որ Սամվել Բաբայանի կողմնակիցների առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթը ԱՀ խորհրդարանը կմերժի, և այն չի հասնի Սահմանադրական դատարան:

Այսպիսով, այդ դիմումը մերժելու քաղաքական պատասխանատվությունը կընկնի խորհրդարանական կուսակցությունների վրա: Դիմումի տակ ստորագրել են 20 հազար արցախցիներ, որը ընդունելու դեպքում Սամվել Բաբայանը հնարավորություն կունենա մասնակցելու ԱՀ խորհրդարանական ընտրություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: