Եթե հարկ կա հպարտանալու որևէ գումարտակով, ապա դա պետք է լինի հայկական բանակի զորամիավորում


01:42 , 16 հոկտեմբեր, 2019

Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժման համատեքստում որոշ ռեսուրսներում կրկին մասնակիորեն ակտիվացել է հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմում, այսպես կոչված, «Հայկական գումարտակի» մասին լրատվությունը։

Ասեմ, որ դա, մեղմ ասած, ուրվական-գումարտակ է քարոզչական բազմաթիվ կասկածելի կետերով, և ինչպես այսօր նշեցի «Արմնյուզ FM»-ի եթերով, եթե հարկ կա հպարտանալու որևէ գումարտակով, ապա դա պետք է լինի հայկական բանակի զորամիավորում, այլ ոչ թե առանց մեր գիտության ստեղծված ինչ-որ խմբավորում։