Քամիշլոյում և Հասակայում մարդիկ փողոցներում նշում են սիրիական բանակի գործողությունների սկիզբը թուրքական բանակի դեմ


10:08 , 14 հոկտեմբեր, 2019

Այս պահին Քամիշլոյում և Հասակայում բառիս բուն իմաստով տոնակատարություն է: Մարդիկ դուրս են եկել փողոց և նշում են սիրիական բանակի գործողությունների սկիզբը թուրքական բանակի դեմ:

Հետաքրքիր բան է կյանքը, մի քանի տարի առաջ երգ ու պարով նշում էին սիրիական բանակից ազատվելու հանգամանքը, իսկ հիմա նշում են այդ նույն բանակի վերադարձը...