Վճռորոշ նոյեմբեր. Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Արցախի նախագահի թեկնածու. «Ժամանակ»


09:09 , 12 հոկտեմբեր, 2019

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արցախի խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին: Հենց այդ համագումարի ժամանակ էլ կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կառաջադրվի հաջորդ տարվա գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածու:

Համագումարում կհաստատվի կուսակցության համամասնական ցուցակը: Արցախի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու նախագահականի հետ միաժամանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: