«Գահերի խաղեր»-ի աստղը հեռուստաշոու կվարի


21:17 , 8 հոկտեմբեր, 2019

Նորվեգացի դերասան Քրիստոֆեր Հիվյուն՝ հայտնի «Գահերի խաղ»-ը սերիալից, կվարի «Իսկական վիկինգ» հեռուստաշոուն, հաղորդում է Deadline-ը։ Նշվում է, որ նա նախագիծը կվարի կնոջ՝ Գրայ Մոլվերի հետ։

Հայտնի է դարձել, որ շոուի մասնակիցները պետք է կացարան կառուցեն, որսորդությամբ ու ձկնորսությամբ զբաղվեն, արշավների գնան, ինչպես նաև մարզվեն մարտերից առաջ։

Շոուն կտևի 5 շաբաթ։