Հեղափոխական բժիշկների էվոլյուցիա


12:35 , 8 հոկտեմբեր, 2019

Հեղափոխական բժիշկների էվոլյուցիա

04.2018 - «Մերժենք Սերժին»

05.2018 - «Հեսա նորմալ նախարար կգա, կտենաս՝ ինչ լավ ա»

06.2018 - «Էս էն փոքր դագաղ ասող դեբիլը չի՞»

07.2018 - «Տեսա՞ր, Մինասյանին հանեց... Հեսա լավ կլինի... Արդար մարդ ա»

08.2018 - «Լավ նախարար ա, բժիշկների աշխատավարձ ա բարձրացնում...»

09.2018 - «Դու քաղաքականացված ես, դրա համար նախարարին դեմ ես խոսում»

10.2018 - «Խեղճ տղեն դեղերն ա ցույց տալիս...»

11.2018 - «Չի կարում բան փոխի, որովհետև ԱԺ-ն չի թողնում»

12.2018 - «Մեր սրտի նախարար»

01.2019 - «Թույն նախարար ա, էլի բարձրացրեց բժիշկների աշխատավարձը»

02.2019 - «Ինսուլտի ծրագիրը տվեց Էրեբունիին, մեր նյարդաբանները գժված են... Սենց չէր կարելի»

03.2019 - «Գարդասիլակոխ եղանք, ստիպում ա՝ զանգենք տներով, մարդկանց կանչենք պատվաստվելու․ սրան ե՞րբ են հանելու, պրծնենք»

04.2019 - «Ես չեմ մտնում քաղաքական հարցերի մեջ, չեմ խոսում, քո հետ համաձայն եմ, ապրես, որ ակտիվ ես... Էդ Գարդասիլն անելու բան չի»

05.2019 - «Կնգա պետպատվերը 2 անգամ բարձրացրեց... Բան չի փոխվել, մեկ ա, էլի լափում են»

06.2019 - «Գիտեի՞ր, որ վերտոլյոտում մարդ ա մեռել... Արա, էսի մարդ չի, մի բան արա՝ հանեն դրան, ուռուցքների վիրահատության գները իջացրել, եսիմ ինչ ա սարքել, ո՞նց ենք աշխատելու...»

07.2019 - «Կնգա պետպատվերն էլի ա բարձրացրել... Սաղ նույնն ա, պռոստը ինքն ա փող ուտում... Երեխեքի բուժման փողի մեծ մասն էլ տվեց Բաբլոյանին... Հա, բայց որտեղի՞ց իմանայինք, որ սա ավելի բեթար ա»

08.2019 - «Էսի լրիվ ա գժվել, սաղին իրա մարդկանցով ա փոխարինում ու վախացնում ա, Նիկոլը չի տեսնո՞ւմ... Նիկոլի կադրային քաղաքականությունն էն գլխից չէի հավանում»

09.2019 - «Ասուլիսից էլ թռավ... Դե, բա չի կարա խոսա, որ դեմը դնում են... Վախկոտ ա... Տեսա՞ր, ասեց՝ Մուրադյանն ա մեղավոր սաղ, լրիվ ա ցնդել...»

10.2019 - «Արա, դե իրանք էլ, իրանց հեղափոխությունն էլ... Զզվցրին... Էս նախարարը լրիվ կործանեց առողջապահությունը, արդեն իրար են ծեծում հիվանդանոցներում...»

Շարունակելի...

Հ.Գ. Ուշադիր հետևում եմ զարգացումներին։