Իլհամը պատերազմի վերսկսման մասին այնքան պարզ է ասում, որ անգամ տողատակ փնտրել պետք չէ


11:04 , 5 հոկտեմբեր, 2019

Իլհամը, փաստորեն, ՌԴ-ին պարտավորեցնում է, որ Ադրբեջան-Հայաստան ռազմական հնարավոր գործողությունների դեպքում Ռուսաստանը պետք է հետևի Ադրբեջան-Ռուսաստան ռազմական գործընկերության պայմաններին, այսինքն՝ բաց տեքստով ասում է, որ ՌԴ-ն, ինչպես նաև ՀԱՊԿ-ն, չխառնվեն: Այստեղ Իլհամի տողատակը շատ պարզ է, նա պատերազմի վերսկսման մասին այնքան պարզ է ասում, որ անգամ տողատակ փնտրել պետք չէ: Նա նաև խոսում է ռուսական ժամանակակից զենքի ձեռք բերման մասին, որը շուտով կլինի Ադրբեջանում:

Հ.Գ. Ես չեմ գուժում պատերազմի վերսկսման մասին, դրա մասին ասում է մեր թշնամի երկրի նախագահը, այն էլ՝ ոչ թե իր երկրում, այլ երկրում այլ երկրների առաջնորդների ներկայությամբ: