Նոր Հայաստանում էլ արտոնյալներ կան, ովքեր օգտվում են այդ «հաճույքներից».«Ժամանակ»


11:15 , 5 հոկտեմբեր, 2019

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից դիվանագիտական անձնագրերից ու պետհամարանիշներից օգտվելու սկանդալից հետո պարզվում է, որ նոր Հայաստանում էլ արտոնյալներ կան, ովքեր օգտվում են այդ «հաճույքներից»։

Մասնավորապես, «Ժամանակ»-ի տեղեկություններով, Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ Լիլիթ Մաթեւոսյանն է աշխատանքի գնում դիվանագիտական պետհամարանիշներով մեքենայով։ Նա վայելում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Մուրադյանի հովանավորությունը։ Բացի դա, համարվում է Կրթության տեսչության «ասողը»։ ԱԳՆ պետհամարանիշներով մեքենան նրան ամեն օր բերում է աշխատանքի եւ կայանում հենց տեսչության բակում»։