Պատրաստում ենք խմորը: Ջրի մեջ լցնում ենք 3-4 ճ/գ ալյուրը, խմորիչն ու խառնում:
Մեկ այլ ամանի մեջ հարում ենք ձվերը, շաքարավազը, կարագն ու մնացած ալյուրը: Երկու զանգվածները միացնում ենք իրար և խմոր հունցում: Խմորը դնում ենք կաթսայի մեջ, կափարիչը ծածկում և մի 2 ժամով թողնում՝ հանգստանա:

Պատրաստում ենք միջուկը: Սոխը կարագով տապակում ենք մինչև ոսկեգունելը, այնուհետև լցնում ենք հարած ձվերը: Մի քանի րոպե տապակում ենք, կրակից վերցնում և ավելացնում կտրատած կանաչին:

Խմորը 10-12 մասերի ենք բաժանում, գրտնակում և լցնում ենք միջուկը:

Ծայրերը վրա բերելով փաթաթում ենք ու նավակների ձև տալիս: Խմորի մեջտեղի մասը զգուշությամբ դանակով կտրում ենք:

Բուլկի-նավակները դնում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում 15-20 րոպե:

Ահա և վերջ:
