Ի՞նչ կարելի է ասել բանակի մասին կոնկրետ թվերով ի լուր աշխարհի հայտարարող գերագույնի գրառումների մասին


16:00 , 4 հոկտեմբեր, 2019
Լավ, ի՞նչ կարելի է ասել բանակի մասին կոնկրետ թվերով ի լուր աշխարհի հայտարարող գերագույնի գրառումների մասին։

Կասեք՝ չի ծառայել, բայց ես էլ չեմ ծառայել, ի դեպ։

Ի՞նչ է այս, ցավոք, արդեն կրկնվող երևույթը՝ հանցավոր ինքնավստահությո՞ւն, անտարբերությո՞ւն հարցի լրջության հանդեպ, թե անվտանգությունը մեզ համար այլևս առաջնահերթություն չէ՞...

Կարծում եմ՝ Ադրբեջանի հետախուզության ևս մի քանի աշխատակից այսօր դիմում գրեց վաստակած հանգստի խնդրանքով։