Ինչո՞ւ Հայաստանը ներկայացված չէր «Վալդայում»
13:41 , 4 հոկտեմբեր, 2019
Երեկ «Վալդայ» ակումբում էին հավաքվել աշխարհի մի շարք երկրների ղեկավարներ և այլ բարձրագույն պաշտոնյաներ, քաղաքագետներ և տնտեսագետներ:
Հայաստանի որևէ ներկայացուցիչ հերթական անգամ այնտեղ չկար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հերթական անգամ օգտագործելով այդ հեղինակավոր ամբիոնը, բառացիորեն հայհոյեց Հայաստանին և հայ ժողովրդին՝ չստանալով որևէ պատասխան:
Հարց. ինչո՞ւ Հայաստանը ներկայացված չէր «Վալդայում»:
Պետք չի Ռուսաստանի վրա մեղքեր բարդել. նրանք ունեն իրենց շահերը և պարտավոր չեն միայն մեր մասին մտածել, եթե մենք ինքներս մեր ազգային ու պետական շահը չենք գիտակցում: