Պատրաստում ենք խմորը: Ձվերն ու շաքարավազը հարում ենք մինչ սպիտակելը, ինչից հետո ավելացնում ենք մեղրը: Այս ամենից հետո լցնում ենք մաղած ալյուրն ու սոդան և լավ խառնում ենք:

Խմորը բաժանում ենք 3 հավասար մասի, յուրաքանչյուրը դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:

Դնում ենք ցանցի վրա և հովացնում:

Պատրաստում ենք կրեմը: Կարագն ու շաքարավազը հարում ենք, ավելացնում ձվի դեղնուցները, կրկին հարում ենք և լցնում թթվասերը:

Հարում ենք, մինչև համասեռ զանգվածի ստացումը:

Շերտերը հերթով կրեմապատում ենք և դնում իրար վրա:

Ընկույզները բլենդերով մանրացնում ենք և լցնում տորթի վրա:

Վրան ցանում ենք քերած շոկոլադը:

Ահա և վերջ:
