Ղարաբաղում հակամարտության վերսկսման վտանգ չեմ տեսնում. Լավրով


19:45 , 2 հոկտեմբեր, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Արցախում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չի տեսնում: Այս մասին նախարարն ասել է Վալդայան ակումբի 16-րդ ամենամյա նիստում ելույթ ունենալիս. հաղորդում է haqqin.az կայքը:

«Այստեղ որևէ ակնհայտ, ոչ էլ նույնիսկ թաքնված վտանգ լայնամասշտաբ գործողությունների վերսկսման համար չեմ տեսնում»,- նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ նման բան տեղի չունենա: