Երբ կհարցաքննվի փոխգնդապետին ծեծի ենթարկած մարզպետը. պարզաբանում է ՔԿ-ն


15:37 , 2 հոկտեմբեր, 2019

Araratnews.am-ը գրում է.

Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու դեպքի շրջանակներում այս պահին չի հարցաքննվել։

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Հարցաքննությունը, երբ նախաքննական մարմինը գտնի նպատակահարմար, անհրաժեշտություն կգտնի, այդ ժամանակ էլ կհարցաքննվի»,– նշել է նա։

Ի պատասխան այն հարցին, թե այսօր չպիտի՞ հարցաքննվեր Տրդատ Սարգսյանը, Նաիրա Հարությունյանը պատասխանել է, որ այս պահին նախաքննական մարմինը ունի պլանավորած քննչական գործողություններ, որը պիտի իրականացնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: