Ռուսաստանն ու Իրանը 200 տարի անց հանդիպում և բարեկամաբար զրուցում են այն քաղաքում, որտեղ միմյանց դեմ արյունահեղ պատերազմ են մղել


09:27 , 2 հոկտեմբեր, 2019

Պատմությունը զարմանահրաշ երևույթ է, իսկ Հայաստանը՝ հավերժ։

2019թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում բարեկամաբար հանդիպեցին Իրանի նախագահ Հասան Ռուհանին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մինչդեռ 1827թ․ նույն հոկտեմբերի 1-ին, հաղթահարելով իրանական կայազորի դիմադրությունը, ռուսական զորքը մտավ Երևան։

Հայաստանը՝ որպես պետություն, այդ ժամանակ չկար, իսկ հայերը մասնակցում էին պատերազմին երկու կողմերից էլ։

Հիմա, փառք Աստծո, Հայաստանը պետություն է, և նույն այդ երկու կողմերը նույն ամսաթվին հանդիպում են և բարեկամաբար զրուցում հենց այն քաղաքում, որտեղ միմյանց դեմ արյունահեղ պատերազմ են մղել գրեթե 200 տարի առաջ։

#Հայաստանը