Նորաշենի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ մարդիկ մարզպետի ու իշխանականների կողմից արհամարված են զգում իրենց


16:18 , 1 հոկտեմբեր, 2019

Արարատի մարզի Նորաշեն համայնքի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ մարդիկ մարզպետի ու իշխանականների կողմից արհամարված են զգում իրենց։ Նրանք անհանգստացած են, թե ինչու իրենց երեխաները պետք է տեսնեն հասարակության շրջանում թշնամանքի ծայրահեղ դրսևորումներ։

Այս ամենը առաջնահերթ վատ ազդակ է իշխանությունների համար, ովքեր առաջնահերթ ատելություն են տարածում իրենց գաղափարները չկիսող մարդկանց նկատմամբ։ Ու այս ամենը հասցնում է նրան, որ ժողովուրդն, անտեսված զգալով իրեն, հիասթափվում է։

Հ․Գ․ Ու թող ոմանք չփորձեն համոզել, որ էս դեպքում էլ Նորաշենի գյուղապետի նեղ անձնական շրջապատն է բողոքի ցույցերի հետևում։ Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի վերընտրվելը լավագույն ապացույցն է նման դեպքերը ախտորոշելու տեսանկյունից։