ԱՆ նախկին պաշտոնյան՝ Հրայր Թովմասյանի սանիկը, կալանավորվել է


14:11 , 1 հոկտեմբեր, 2019

Lragir.am-ը գրում է.

Դատարանն այսօր բավարարել է ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ  որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: