Մի տեսակ տպավորություն է, որ երբեմն առանձին դատավորներ դատավճիռներ են արձակում ամենևին էլ ոչ հանուն Հայաստանի Հանրապետության


10:05 , 30 սեպտեմբեր, 2019

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 357-րդ հոդվածի համաձայն՝ դատարանները դատավճիռները կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության:

Տա Աստված...

Բայց մի տեսակ տպավորություն է, որ երբեմն առանձին դատավորներ դատավճիռներ են արձակում (չեմ կարող ասել՝ «վնգստում», քանի որ դա ասելու և անպատիժ մնալու համար առնվազն պետք է լինել ՀՀ վարչապետ)՝ ամենևին էլ ոչ հանուն Հայաստանի Հանրապետության...

Հիմա ինչպե՞ս հասկանանք՝ հանուն ում կամ ինչի են դատավճիռներ ու որոշումներ կայացնում նոր Հայաստանի թավշյա դատավորները...