Վարչապետն իր հանցանքների համար պատասխանատվության է ենթարկում ուրիշներին. Վահան Իշխանյան


17:36 , 29 սեպտեմբեր, 2019

Նոր Հայաստանը ունեցավ իր երկրորդ քաղբանտարկյալը։ Առաջինը բանտում է և մեղադրվում է այն բանն անելու մեջ, ինչը արել է երկրի վարչապետը, երկրորդը բանտում է և մեղադրվում է այն բանն ասելու մեջ, ինչը ասել է երկրի վարչապետը։
Նոր Հայաստանի երկու քաղբանտարկյալները՝ Ռոբերտ Քոչարյան և Նարեկ Մութաֆյան, ում կալանվորման սանկցիան հենց նոր դատարանը տվեց։ Այս ցանկը գնալով աճելու է, որն ուղիղ համեմատական է լինելու վարչապետի տապալման ընթացքին։