Մարդիկ պետությանը դրել են շան տեղ . «Շնից մազ պոկելն է օգուտ» արտահայտությունը տիպիկ բնութագրում է այդ հոգեվիճակը


19:49 , 28 սեպտեմբեր, 2019
Զգացվում է, որ դարեր շարունակ պետություն չենք ունեցել, բայց գոնե վերջին 30 տարին պետք է որ մեզ դարձներ պետականամետ...
Մարդիկ պետությանը դրել են շան տեղ . «Շնից մազ պոկելն է օգուտ» արտահայտությունը տիպիկ բնութագրում է այդ հոգեվիճակը: Հիմանակնում սա ասում են նրանք, ովքեր այս կամ այն կերպ օգտվում են պետության սոցիալական ծրագրերից, զեղճային համակարգից, կամ էլ հենց պետության հացն են ուտում և այլն: Անհայրենիք մարդիկ , ոչ պետականամետ մարդիկ արտաքին թշնամուց վտանգավոր են : Երբ մենք ունենանք պետականամետ մտածելակերպ, երբ մենք պետությունը տարբերենք իշխանությունից, երբ մենք դադարենք հանուն իշխանություն սիրենք կամ չսիրենք պետությունը, և վերջապես երբ մենք մտածենք մեր տան դռան հակառակ կողմի մասին ևս, շքամուտքի մասին ևս, հարևանի երեխայի դասարանի մասին ևս, այ այդ ժամանակ հրեաները կասեն՝ տեսեք Հայերն ինչ պետություն ունեն...