Մեծ Բրիտանիայում կթողարկեն Մերքյուրիի կիսանդրիները


16:00 , 28 սեպտեմբեր, 2019

Մեծ Բրիտանիայում ընկերությունը 1․3 մլն դոլար է ստացել՝ Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերքյուրիի կիսանդրիները պատրաստելու և ԱՄՆ արտահանելու համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի միջազգային առևտրի նախարարությունը։

Նշվում է, որ ամբողջ եկամուտը կփոխանցվի Mercury Phoenix Trust խմբի բարեգործական հիմնադրամին, որը պայքարում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ։