Սարդ-մարդը կմնա Marvel կինոտիեզերքում


03:43 , 28 սեպտեմբեր, 2019

Sony-ն և Disney-ը համաձայնել են, որ Սարդ-մարդը կմնա Marvel կինոտիեզերքում՝ հայտնում է Deadline-ը:

Ընկերությունները հայտարարել են, որ Թոմ Հոլանդի մասնակցությամբ երրորդ ֆիլմը կթողարկվի 2021 թվականի հուլիսի 16-ին:

Գերհերոսը կհայտնվի կինոտիեզերքի այլ ֆիլմերում: