00:21 , 2 հուլիս, 2013
Գլխավոր մրցակցությունը ընթանում էր աշխարհում հայտնի 21 ճարտարապետական շինությունների միջև: Թեկնածուների շարքում էին այնպիսի շինություններ, ինչպիսին են` Աթենքի Ակրոպոլիսը, Էյֆելյան աշտարակը, Եգիպտական բուրգերը, Մոսկվայի Կրեմլը, Նյու Յորքի Ազատության արձանը և էլի շատ հայտնի կառույցներ: Սակայն նշված կառույցներից և ոչ մեկը չհայտնվեց գլխավոր ցուցակում: Անգամ հանրահայտ Եգիպտական բուրգերը, որոնք դեռևս 2000 տարի առաջ հին հույների կողմից ճանաչվում էին որպես 7 հրաշալիքներից մեկը, չընդգրկվեցին այս ցուցակում: Սակայն Եգիպտական բուրգերին փոխարինելու եկավ Մեքսիկայի պատմական Չիչեն-Իցա քաղաքի Մայաների բուրգը: Հռոմի Կոլիզեյումը
Չինական Մեծ պատը
Թաջ Մահալ
Պետրա
Քրիստոսի արձանը
Մաչու Պիկչու
Չիչեն Իցա