«Սև ասպետ»-ի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած կոտորածի հետևանքով զոհվածների ընտանիքները դեմ են «ջոկեր»-ին


04:48 , 27 սեպտեմբեր, 2019

Ավրորա քաղաքի կինոթատրոնում «Սև ասպետ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ տեղի ունեցած կոտորածի հետևանքով զոհվածների ընտանիքները դիմել են Warner Bros-ին՝ իրենց վրդովմունքը հայտնելով «Ջոկեր»-ի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է The Hollywood Reporter-ը, որի տրամադրության տակ էր նամակի պատճենը:

Մահացածների ընտանիքները վրդովված են այն պատճառով, որ կինոնկարում չարագործի կերպարը գաղափարայնացված է, և հանդիսատեսը կարող է նրա հանդեպ համակրանք զգալ:

«Մենք չենք ժխտում խոսքի ազատության ձեր իրավունքը: Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած կինոկատակերգության հեռուստադիտող գիտի, մեծ պատասխանատվությունը մեծ ուժի հետ է գալիս: Հետևաբար, մենք ձեզ կոչ ենք անում միանալ անվտանգ հասարակություն ստեղծելու մեր ջանքերին, որտեղ ավելի քիչ հրազեն կլինի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ի պատասխան՝ Warner Bros-ի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ իրենց ֆիլմը բռնություն չի քարոզում: