08:43 , 26 սեպտեմբեր, 2019
Բաղադրիչներ
- Բրինձ - 1 բաժակ
- Շաքարի փոշի - 3 ճ/գ
- Ջուր - 0,5 բաժակ
- Շոկոլադ կաթնային - 50 գ
- Բալի մուրաբա
Պատրաստման եղանակը
Կլոր բրինձը լավ լվանում ենք ու 40 րոպե եփում:

Ապա լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք 1 բաժակ ջուր և հարում ենք:
Հարելուց հետո խառնում ենք այնքան, մինչև ստացվի պինդ զանգված:

Ավելացնում ենք շաքարի փոշին ու շարունակում ենք խառնել:

Այժմ պատրատում ենք շոկոլադե միջուկը, որի համար շոկոլադը հալեցնում ենք այս եղանակով, ապա թողնում ենք, որ սառչի:

Ստացված բրնձի զանգվածից ստանում ենք գնդիկներ, դրանք բացում ենք, լցնում ենք միջուկն ու կրկին վերածում գնդիկների:

Համեղ ու յուրօրինակ թխվածքաբլիթները պատրաստ են:

Շոկոլադի փոխարեն կարելի է օգտագործել նաև ելակով կամ յոգուրտով միջուկներ։