Իսկ դուք ասում եք՝ Թրամփը հայերին չի սիրում. ո՞վ լինի, որ այսքանից հետո սիրի


11:49 , 24 սեպտեմբեր, 2019

Լավ, բա կարելի՞ ա էս դելիկատ հարցում լինել անհեռատես։

Հենց էս օրերին Ադամ Շիֆը Զելենսկու հետ հեռախոսազրույցի ու Բայդենի վրա քշելու պատճառով դարձել ա հակաթրամփական հերթական շարժման ֆեյսը, քանի որ սպառնում ա իմփիչմենթով։ Հասկանալի ա, չէ՞, որ Թրամփն էս օրերին աչքով աչք չունի բոլոր նրանց հետ, ովքեր Շիֆին բարևում են։

Ինչքան էլ Շիֆը մտերիմ ա հայկական շրջանակների հետ, պետք էր լինել զգույշ ու փորձել Թրամփին ու ադմինիստրացիային շոյել, ոչ թե սենց էպատաժի գնալ։

Իսկ դուք ասում եք՝ Թրամփը հայերին չի սիրում։ Ո՞վ լինի, որ սիրի։