Antifake.am-ը գրում է.
Պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը և այլ սպաներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում Վայոց ձորի մարզպետի հրաժարականի պահանջով և ի աջակցություն ծեծի ենթարկված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի։
Կարեն Հակոբյանի խոսքով ծեծված փոխգնդապետ Արա Մխիթարյանը կյանքի ու մահու կռիվ է տալիս, իսկ մարզպետը, որն առնչություն ունի ծեծի հետ, շարունակում է պաշտոնավարել։ Սպաները պահանջում են արդար քննություն իրականացնել։