Դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը


17:25 , 20 սեպտեմբեր, 2019

Azatutyun.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը:

Սեպտեմբերի 17-ին հրապարակելով նախկին նախագահի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժելու որոշումը, դատավոր Աննա Դանիբեկյանը ժամեր անց կրկին հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու խափանման միջոցը փոխելու միջնորդությունների վերաբերյալ:

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից: