Բա ո՞ւր մնաց «Ժողովուրդն է երկրի տերը» ձեր անտեր կարգախոսը. տերը չգիտի իր գլխի գալիքը...


11:56 , 19 սեպտեմբեր, 2019

Օրնիբուն հրապարակայնությունից ու ժողովրդի իշխանությունից խոսող իշխանությունը պարտավոր է ժողովրդին (թեկուզ լայվ մտնելով․ արդեն դրան էլ ենք համաձայն) ներկայացնել, թե ինչ է կատարվում երկրում:

Երեք քաղաքացուց մեկը գուշակ է դարձել...

Մի հատ խորը շունչ քաշեք, հանգիստ նստեք տեղներդ ու ասեք՝ էս ի՞նչ ա կատարվում, ի՞նչ եք անում, ո՞ւր եք տանում երկիրը։

Բա ո՞ւր մնաց «Ժողովուրդն է երկրի տերը» ձեր անտեր կարգախոսը...
Հասկանու՞մ եք։ Տերը չգիտի իր գլխի գալիքը։
Ըտենց տեր կլինի՞...