ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) Twitter-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված հաշվետվությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:
1988 թվականի «Կովկասյան հուզումներ և ազգայնականության սպառնալիք» անվանմամբ փաստաթղթի մեջ խոսվում է Ղարաբաղում միջէթնիկ կոնֆլիկտի մասին:
«1920-ական թվականներին հայկական մշակութային և կրոնական կենտրոն Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին շարունակական, սակայն ճնշված հիասթափության աղբյուր դարձավ հայերի համար»,- ասվում է փաստաթղթում:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Ադրբեջանի երիտասարդ բնակչության թվի արագ աճը հանգեցրեց երիտասարդ հանրապետության` երկրի առջև ծառացած կրթական, սոցիալական խնդիրները լուծելու անկարողությանը. սա էլ հանգեցրեց բնակչության դժգոհությանը, որը սկսեց արտահայտվել հայ բնակչության դեմ կատարված հարձակումներով:
Գաղտնազերծված փաստաթղթում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ստեղծվել է 1923 թվականին հայերի բնակավայրում, որտեղ հայերը կազմել են մարզի բնակչության 89 տոկոսը:
Declassified CIA reports confirming that #Artsakh is (and always has been) #Armenian. pic.twitter.com/9cFdy3nYZz
— ANCA (@ANCA_DC) September 16, 2019