Հետաքրքիր է, նա տեղյա՞կ է, որ ժողովրդավարական պետության խորհրդարանի անդամ է


23:26 , 16 սեպտեմբեր, 2019

Այս գրառումը կատարողը, փաստորեն, ՀՀ ԱԺ պատգամավոր է։ Հետաքրքիր է, նա տեղյա՞կ է, որ ժողովրդավարական պետության խորհրդարանի անդամ է, այլ ոչ թե, օրինակ, Գերագույն Սովետի կամ Ռայխսթագի դեպուտատ։

Գուցե ձեզ համար մանրուք է, բայց տեղեկացնեմ, որ ՄԵՐ Սահմանադրությունում կան այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են իշխանությունների տարանջատումը, դատարանների անկախությունը, ու այդ սկզբունքների նկատմամբ դուք պարտավոր եք հարգանք դրսևորել։

Հ.Գ. Շնորհակալություն Ձեր իրական արժեհամակարգը բացահայտելու հարցում մեզ օգնելու և Ձեր հակասահմանադրական «քաջագործությունների» մասին մեր պնդումները «երկաթյա փաստարկներով» ամրապնդելու համար։ Հուսով եմ՝ մեր եվրոպական գործընկերները աթոռից չեն ընկնի այս աֆորիզմը կարդալիս։

Image may contain: 1 person, text