Azatutyun.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այսօր աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ:
Բրիտանական կառավարության ղեկավարն այստեղ հանդիպում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և «Բրեքզիթի» գծով ԵՄ հատուկ բանագնաց Միշել Բարնյեի հետ:
Բանակցությունների հիմնական թեման Լոնդոնի և ԵՄ միջև համաձայնագրի կնքման հեռանկարներն են:
Բանակցությունների մեկնարկին, պատասխանելով լրագրողների հարցին, Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ «զգուշավոր լավատեսություն է հայտնում» բանակցությունների արդյունքի վերաբերյալ: