Աշխարհը չի կարող ապրել Պարսից ծոցում լուրջ առճակատման պայմաններում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար


13:10 , 13 սեպտեմբեր, 2019

Yerkir.am-ը գրում է․

Աշխարհը չի կարող ապրել Պարսից ծոցում լուրջ առճակատման պայմաններում. այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ըստ  AP-ի, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև ճգնաժամի խորացմանը:

Նրա խոսքով՝  անհրաժեշտ է խուսափել իրավիճակի ցանկացած սրումից: Ընդ որում՝  Գուտերեշը շեշտել է, որ ինքն «առանձնահատուկ պատկերացում չունի» սեպտեմբերի 23-ին Գլխավոր վեհաժողովում համաշխարհային առաջնորդների ամենամյա հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման հնարավորության մասին: