Եթե այնքան ազատ միջոց ունեք, որ կարում եք 720 միլիոն տալ մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, ապա ինչո՞ւ եք անտեսում մահացած զինվորների ընտանիքներին


12:18 , 13 սեպտեմբեր, 2019

Երեկ մեկ շատ կարևոր թեմա բաց թողնվեց խառը ֆոնին։
Երեկ Զինվոր համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հայտարարեց, որ մահացած զինվորների ընտանիքներն անտեսվում են, ու ինքը պահանջում է, որ, ինչպես մարտի մեկի զոհերի ընտանիքներին 30 միլիոն փոխհատուցում տվեցին (իմ համար, օրինակ, անհասկանալի էր, թե ինչու, ինչ հիմքով, էդ ոնց որոշվեց), այնպես էլ փոխհատուցում տրվի մեր հերոսների ընտանիքներին։

Այս կինը սխալ բան չի ասում: Ընդամենը ասում ա, որ, հարգելի կառավարություն, եթե էնքան ազատ միջոց ունես, որ կարում ես 720 միլիոն դրամ տաս մարտի մեկի զոհերի ընտանիքներին (էն պարագայում, որ դեռ ապացուցված չէ՝ պետությունն ինչքանով է մեղավոր նրանց մահվան մեջ, ինչի են իրանք մահացել և այլն, և այլն), ապա բարի եղիր ուշադիր լինես նաև մահացած զինվորների ընտանիքների նկատմամբ։

Շատ կարևոր հարց ա, ու հուսամ՝ պետությունը կարձագանքի, քանի որ բացահայտ պահանջ ա ուղվել կառավարությանը։