«Ժամանակ». Հույս կա, որ Ամուլսարը շրջափակողները կա´մ կհոգնեն, կա´մ նրանց հնարավոր կլինի համոզել, այս տարբերակները փորձարկելուց հետո իշխանությունը կգնա ուժային լուծման
10:00 , 12 սեպտեմբեր, 2019
«Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին կոչ արեց ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, սակայն դա ամենևին չի նշանակում, որ իշխանությունը առաջիկա օրերին դիմելու է կոշտ միջոցների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դեռ 8 ամիս ժամանակ կա, և «Լիդիան»-ը իր գործունեությունը վերսկսելու է հաջորդ տարվա ապրիլ-մայիսից: Իսկ մինչ այդ հույս կա, որ հանքը շրջափակողները կամ կհոգնեն, կամ նրանց հնարավոր կլինի համոզել: Միայն այս տարբերակները փորձարկելուց հետո իշխանությունը կգնա ուժային լուծման»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: