Կա՞ մարդ, ով գիտի ՀՀ նախագահի տեղ


20:04 , 11 սեպտեմբեր, 2019

Հիշեցում. սուտ մատնությունը քրեորեն պատժելի է։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավելի քան մեկ ամիս է՝ երկրի նախագահից լուր չունենք։ Հուլիսից արձակուրդում է։ Հարկ չի համարում վերադառնալ։

Կգա այն ժամանակ, երբ ամեն ինչ անցյալում կլինի։ Կգա այն խոսքերով, որ
— չգիտեր Ամուլսարի խնդրի գոյության մասին,
— ընդհանրապես չէր լսել նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին,
— Սահմանադրական դատարա՞ն,
— «Սահմանադրական դատարանի որոշո՞ւմ։ ՀՀ-ում Սահմանադրական դատարան կա՞»,- կհարցնի նա։

Ու կշարունակի՝ այ, եթե լսեր, այ, եթե տեղյակ լիներ, թույլ չէր տա։

Իսկ ի՞նչ են ուզում Հայաստանի սևերն ու սպիտակները՝ նրա համար պարզ չէ։
Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ։ Ա. Սարգսյանի համար անհասկանալի է։

Ա. Սարգսյանը կարդացել է Սահմանադրության բոլոր տողատակերն ու հասկացել իր լիազորությունների իրական շրջանակը։

Ինչքան կուզի, այդքան էլ արձակուրդ կգնա։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր, իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար