«Հայաստանի Հանրապետություն». Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունն արտոնություն է ոչ թե հողագործին, այլ պետական ծառայողին. Բաբկեն Թունյան


09:00 , 10 սեպտեմբեր, 2019

«Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին նիստի օրակարգում ընդգրկված օրինագծերից մեկը առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:  Նախագծի հիմնավորման համաձայն՝ առաջարկվող կարգավորման նպատակը բնակլիմայական աղետներից վնաս կրած գյուղացիական տնտեսությունների բեռը թեթևացնելն է: Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի «Անշարժ գույքի արտոնությունները» 230-րդ հոդվածը լրացնել նոր կետով, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով` կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն, առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն:

«Առաջարկվող փոփոխությունը կարդալիս առաջին հայացքից թվում է, թե գյուղացուն օգնում ենք: Բայց ավելի խորությամբ ուսումնասիրելիս պարզվում է, որ օգնում ենք, ոչ թե գյուղացուն, այլ պետական համակարգի աշխատողներին: Երկրորդ անգամ տնտեսական հարցերի հանձնաժողովում նախագիծը բացասական եզրակացություն ստացավ: Հույս ունեմ, որ պատգամավորները ականջալուր կլինեն մեր առարկություններին և օրենքը չեն ընդունի»,- ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: