Կանայք տղամարդկանցից առավել են տառապում սմարթֆոնների օգտագործումից


15:02 , 7 սեպտեմբեր, 2019

Կանայք ավելի են տառապում սմարթֆոնների օգտագործումից քան տղամարդիկ։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով գիտնականների հետազոտություններին։

Ինչպես նշվում է, սմարթֆոններ օգտագործելիս կանայք վզի շրջանում ավելի ուժեղ ցավեր են ունենում, քան տղամարդիկ։

Image result for Женщины больше мужчин страдают от использования смартфонов

Պարզվում է՝ պատճառն այն է, թե ինչ դիրք է ընդունում վիզը հեռախոսին նայելիս։

Հետազոտության համաձայն՝ տղամարդկանց վիզն ավելի երկար է և, համապատասխանաբար, նրանք այն հենց գլխի մոտից են ճկում, այն դեպքում, երբ կանայք դա ավելի կրծքին մոտ հատվածից են անում։