Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն. արկտիկական ցուրտ օդային հոսանք է մոտենում


11:46 , 6 սեպտեմբեր, 2019
Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն։ Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Եկող արկտիկական օդը, բախվելով մեր տարածաշրջանում առկա արևադարձային տաք օդային հոսանքների հետ, կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի արդյունքում սեպտեմբերի 7-ին առանձին շրջաններում, 8-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ նաև մառախուղ։