Տարվա ամենաոճային հայտնիներ են ճանաչվել Պրիանկա Չոպրան և Նիկ Ջոնասը


17:02 , 5 սեպտեմբեր, 2019

Հնդիկ դերասանուհի և մոդել Պրիանկա Չոպրան և նրա ամուսինը՝ փոփ-կատարող և դերասան Նիկ Ջոնասը, People նորաձևության հանդեսի վարկածով դարձել են 2019 թվականի ամենաոճային հայտնիները: Այդ մասին հաղորդվում է պարբերականի կայքում:

Նշվում է, որ 37-ամյա դերասանուհին դարձել է առաջին հնդկուհին, որը գլխավորել է այս ցուցակը: Բացի այդ՝ սա պարբերականի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ վարկանիշում առաջատարի դիրքը զբաղեցնում են երկու հոգի:

Ամենաոճային աստղերի վարկանիշում հայտնվել են նաև դերասան Բիլի Փորթերը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, փոփ-երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, երգչուհիներ Լեդի Գագան և Սելին Դիոնը: