Հիմա էլ պարզվեց, որ «Էլարդի» հետ ունեցած տեսակամուրջի արդյունքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, հանգամանքներ, որոնք ի դեպ հանրության ականջին հասու չեն՝ կապված անորակ ձայանգրության հետ: Ինչևէ, արդյունքում հնարավոր է նոր ՇՄԱԳ-ի կարիք լինի: Այս պահին Կառավարությունը սպասում է Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությանը:
Արդյունքում՝
Ամուլսարի հանքի շահագործման հարցն էսքան չարքչրքելուց հետո ներդրումային գրավչության մասին միառժամանակ կարող ենք մոռանալ: Կառավարությունն ստիպված է լինելու ներքին ներդրումային ծրագրերը խթանի իրավիճակը մի փոքր բալանսավորելու համար, ինչ էլ ըստ էության անում են վերջին երկու նիստերին: