Պատրաստում ենք խինկալի՝ իսկական վրացական բաղադրատոմսով. անչափ հյութեղ և ախորժալի


10:17 , 30 օգոստոս, 2019

Խինկալի պատրաստելու տարբեր բաղադրատոմսեր փորձելուց հետո կանգ առա այս մեկի վրա: Փորձեք և ինքներդ էլ կհամոզվեք:

Բաղադրիչներ

Լցոնը

Պատրաստումը

Մաղած ալյուրին ավելացնել ձուն, աղը և մի քիչ ջուր, հունցել պինդ խմոր: Միսը սոխի հետ 2 անգամ աղալ, ավելացնել կտրատած կանաչեղենը, աղը, լցնել կես բաժակ ջուր ու լավ խառնել:

Խմորը 

Խմորի պատրաստումը

Ձվի վրա աղ լցնել, ծփել: Ավելացնել 3 բաժակ ալյուր և բուսական յուղը: Խառնել և ավելացնել տաք ջուրը: Խառնել սկզբից գդալով, ապա՝ ձեռքով:

Պատրաստում ենք խինկալիները

Այնուհետև խմորը բացել բարակ շերտով, բաժակով խմորից կլորակներ կտրել:

Յուրաքանչյուր կլորակի մեջ դնել 1թ/գ լցոն, խմորի ծայրերը բարձրացնել դեպի կենտրոն և մատներով սեղմելով փակել:

Եռացող թույլ աղաջրի մեջ գցել խինկալիներն ու եփել: Ջրից հանել և մատուցել աղացած սև պղպեղով:

Կարևոր. որպեսզի խինկալիներն իրար չկպչեն, եռացող ջրի մեջ մի փոքր բուսկան յուղ լցրեք:

Բարի ախորժակ: