«Ժամանակ». Որոշվել է փոխել համայնքապետերի ընտրության կարգը. գործող համակարգը չի ապահովում ՔՊ-ական թեկնածուների հաղթանակը


09:00 , 30 օգոստոս, 2019
«Իշխանությունը որոշել է փոխել համայնքապետերի ընտրության կարգը, որովհետև գործող համակարգը չի կարողանում ապահովել ՔՊ-ական թեկնածուների հաղթանակը: 

Մտածել են, որ համայնքապետարանները ՔՊ-ացնելու համար պետք է նախ ընտրել ավագանի՝ կուսակ­ցական ցուցակներով, իսկ ավագանին կընտրի համայնքապետ: 

Քանի որ Հայաստանում կուսակցական համա­կարգը ջախջախված է, ՔՊ-ն ամենամեծ հնարավորությու­նը կունենա անցկացնելու իր թեկնածուներին, և դրանով տեղերում ևս ձևավորելու կուսակցական կառույցներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: