Բաքվում կկայանա Ադրբեջան, Վրաստան և Թուրքիա եռակողմ «Eternity-2019» հրամանատարա-շտաբային վարժանքներ


18:18 , 28 օգոստոս, 2019
Սույն թվականի սեպտմեբրի 2-6-ը Բաքվում կկայան Ադրբեջան, Վրաստան և Թուրքիա եռակողմ «Eternity-2019» հրամանատարա-շտաբային վարժանքներ: Զինծառայողների մասնակցությամբ Բաքվում տեղի ունեցող ռազմական վարժանքները տարբերվում են մնացած բոլոր նմանատիպ վարժանքներից անձնակազմի համակարգչային կառավարումով: Տեսական և գործնական ռազմական վարժանքները բաղկացած կլինեն մի քանի սցենարներից, այդ թվում երեք երկրների ռազմական ներկայացուցիչների տարբեր վայրերում գտնվելու և միաժամանակ համակարգչային տեղեկատվությամբ ու կառավարմամբ միասին գործելու սցենարով: Հարկ եմ համարում նշել, որ 2019թ.-ին Ադրբեջանն անցկացնում է աննախադեպ թվով զորավարժություններ, զինավարժություններ, ռազմական վարժանքներ և նմանատիպ այլ միջոցառումներ: