Պուտինն Էրդողանի համար վանիլային պաղպաղակ է գնել, իսկ մանրը խնդրել փոխանցել նախարարին՝ «ավիացիայի զարգացման» համար (Photo, Video)


15:58 , 28 օգոստոս, 2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ժուկովսկի քաղաքում անցկացվող «МАКС-2019» ավիասրահում միասին պաղպաղակ են կերել, ընդ որում՝ երկուսի համար էլ վճարել է Ռուսաստանի առաջնորդը, հաղորդում է rbc.ru-ն:

Էրդողանի համար Պուտինն ընտրել է վանիլային պաղպաղակ, իսկ իրեն վերցրել է միանգամից երկու՝ շոկոլադե և սերուցքային պաղպաղակներ: Գնման համար վաճառողուհին 210 ռուբլի է խնդրել, սակայն Պուտինը նրան 5-հազարանոց թղթադրամ է հանձնել:

«Մանրը նախարարին հանձնեք: Դա նրան՝ ավիացիան զարգացնելու համար»,- հայտնել է նախագահը՝ նկատի ունենալով իր կողքին կանգնած առևտրաարդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովին: Վաճառողուհին ի պատասխան շնորհակալություն է հայտնել:

«Շնորհակալ եմ առատաձեռնության համար»,- պատասխանել է նա:

Այնուհետև Ռուսաստանի նախագահը որոշել է պաղպաղակներ հյուրասիրել նաև ռուսական և թուրքական պատվիրակությունների մյուս անդամներին:

Վաճառողուհին հայտնել է, որ ընդհանուր առմամբ իրենից 30 պաղպաղակ են գնել:

Երբ ՌԴ նախագահը լքել է պաղպաղակի վաճառակետը, «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինն է մոտեցել վաճառողուհուն և ևս երեք «ծիածանի երանգներով» պաղպաղակ գնել:

Հաղորդվում է, որ 2017 թվականին նույն ավիասրահ այցելության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաղպաղակ էր գնել նույն վաճառողուհուց:

Image result for Путин отдал сдачу с купленного Эрдогану мороженого на развитие авиации russia 24

Image result for Путин отдал сдачу с купленного Эрдогану мороженого на развитие авиации russia 24