Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հոդվածներում (Մաս 1, Մաս 2, Մաս 3, Մաս 4, Մաս 5), AntiFake.am-ը սկսել է հրապարակումների շարք, որի նպատակը Ֆեյսբուք սոցիալական ցանցում առողջ քննարկումների մթնոլորտը վերականգնելը և անհանդուրժողականությունն ու մարդկանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի շարունակական ոտնձգությունների կանխումն է։
Այդ նպատակով նախորդ հոդվածներում անդրադարձել ենք Ֆեյսբուքում հայհոյախառն մեկնաբանություններ գրող 50 կանանց։
Այս հոդվածում կանդրադառնանք ևս 10 կանանց՝ Armanush Arm, Anush Petrosyan, Gohar Avetisyan, Lilit Galstyan, Lida Harutyunyan, Anna Kocharyan, Nanar Nadaryan, Ruzanna Rozy Davtyan, Jasmen Babakhanian, Nara Hunanyan, որոնց ֆեյսբուքյան էջերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք բոլորն էլ ընտանիքներ ունեցող և մանկահասակ երեխաներ դաստիարակող մայրեր և տատիկներ են։
Այս հոդվածում տեղ գտած կանանցից ոմանք բնակվում են Հայաստանից դուրս, սակայն Հայաստանի ներքաղակաքական իրադարձությունների հետ կապված իրենց կարծիքից տարբերվող կարծիք ունեցող անձանց հասցեին հրապարակային հնչեցնում են սեռական բնույթի հայհոյանքներ և վիրավորանքներ՝ հիմնական մասը Նիկոլ Փաշինյանին սատարելու նպատակով։
Ստորև ցուցադրված են այդ կանանց էջերից վերցված հրապարակային (public) նկարներ և այն սեռական բնույթի հայհոյանքները, որոնք նրանք գրում են Ֆեյսբուքի տարբեր հրապարակային հարթակներում։
Արմանուշ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ «Սասնա ծռեր» խմբավորման համակիրներից է։ Ունի բազմաթիվ նկարներ այդ խմբավորման անդամներ Ալեք Ենիգոմշյանի, Արայիկ Խանդոյանի և այլոց հետ։ Ունի նաև ընտանիք և երեխաներ։ Սակայն տիկին Արմանուշը ֆեյսբուքում աչքի է ընկնում իր ոչ լեքսիկոնային բառապաշարով։
Անուշ Պետրոսյան անունով մեր երիտասարդ հայրենակցուհին, ում ֆեյսբուքյան էջում նշված է, որ ապրում է Ռուսաստանի Տուլա քաղաքում, ֆեյսբուքում հանդես է գալիս բավականին «համարձակ» բառապաշարով, սեռական բնույթի վիրավորանքներ հասցնելով ֆեյսբուքյան օգտատերերին Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու համար։
Գոհար Ավետիսյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջինս հավանաբար չի բնակվում Հայաստանում, իսկ նրա հայհոյանքների նկարները մեզ ուղարկած օգտատերերը նշում են, որ աշխատում է մանկապարտեզում։ Սակայն երեխաների հետ աշխատանքը նրան հետ չի պահում Ֆեյսբուքում սեռական բնույթի հայհոյանքներ գրելուց։
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա ապրում է Երևանում։ Նրա էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Լիլիթը իր էջում տեղադրելով Նիկոլ Փաշինյանի նկարները՝ այդպիսով աջակցություն է հայտնում Փաշինյանին: Սակայն Նիկոլ Փաշինյանին աջակցությունը դրսևորվում է ոչ միայն նկարներ տեղադրելով, այլև ֆեյսբուքի տարբեր էջերում Փաշինյանի ընդդիմախոսներին հասցեին հայհոյախառն մեկնաբանություններ գրելով։ Նաև Լիլիթի էջից պարզ է դառնում, որ նա հայրենասեր է և հավատացյալ, սակայն դա ևս հետ չի պահում նրան հայհոյախառն մեկնաբանություններ գրելուց:
47-ամյա մեր հայրենակցուհի Լիդա Հարությունյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա բնակվում է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում։ Տիկին Լիդան ունի ընտանիք, երիտասարդ երեխաներ և մանկահասակ թոռնիկներ, որոնց նկարները հրապարակված են իր էջում։ Սակայն դա նրան չի խանգարում հայհոյել Ֆեյսբուքում։
Պատկառելի տարիք ունեցող տիկին Աննա Քոչարյանի ֆեյսբուքյան էջը ցույց է տալիս, որ նա ունի ընտանիք, և բացի մտերիմների և մանկահասակ երեխայի հետ լուսանկարներ հրապարակելը տիկին Աննան հայհոյում է Ֆեյսբուքում։
Նանար Նադարյանը բավականին տարիքով կին է։ Նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված են նաև իր մանկահասակ թոռնիկի նկարները։ Այդ նույն էջով տիկինը հայհոյում է ֆեյսբուքյան տիրությում։
Ռուզաննա Դավթյանը, ում ֆեյսբուքյան էջում նշված է, որ ապրում է Լոս Անգելեսում, հեռվից հեռու հայհոյանքներ է գրում Հայաստանում կատարվող քաղաքական իրադարձությունների կապակցությամբ իր կարծիքից տարբերվող կարծիք ունեցող անձանց հասցեին։
Ժասմեն Բաբախանյանը, ում էջի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ չի բնակվում Հայաստանում, ևս ֆեյսբուքում հայհոյում է քաղաքական բնույթի հրապարակումների ներքո։
Նառա Հունանյանը ևս միջինից բարձր տարիքի կին է, ով ֆեյսբուքում մասնակցում է քաղաքական բովանդակություն ունեցող նյութերի տակ մեկնաբանություններով գրելով, սակայն դրանք ոչ թե բովանդակային մեկնաբանություններ են, այլև տարբեր անձանց հասցեին ուղղված հայհոյախառն վիրավորանքներ, ընդհուպ մինչև «ԿԳԲ»-ի ձեռքը հանձնելու սպառնալիքներ։