Ամուլսարի թեման այսպիսի մեծ հասարակական հակազդեցություն չէր առաջացնի, եթե ներկայիս իշխանությունները ինչպես 2018-ից առաջ, այնպես էլ հետո՝ տարբեր կտրուկ ու հակասական դիրքորոշումներ չարտահայտեին:
Մի քանի տարի, հետևողանակորեն համոզում ես, որ դա չարիք է, իսկ իշխանություն դառնալուց հետո՝ ճիշտ հակառակը: Փաստն այն է, որ այս իշխանությունը շատ շուտ հեղինակազրկեց իրեն, իսկ նրա խոսքն այս պահին այլևս արժեզուրկ է շատերի համար: